Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդի Nissan March մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի (լուսանկարներ)

Jan 14, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. կին վարորդի Nissan March մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարան կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի թիվ 23 շենքի հարևանությամբ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում, որի հարևանությամբ էլ տեղադրված է գազի հաշվիչ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել թիվ 3-րդ և 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով, ովքեր մարել են Nissan March մակնիշի 71 VX 177 համարանիշի ավտոոմեքենայում առաջացած հրդեհը:

Ավտոմեքենան, որը պատկանում է Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ Ռուզաննա Շահվերդյանին, ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: