Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը

Jan 08, 2018 Comments Off on Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Եկեղեցու Խաչի քավոր լինելու և շապիկ հագնելու մասին «քննադատություններին» ու քննարկումներին է անդրադարձել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ո՞ւր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա: Իսկ հակառակ կողմում տեսե՞լ եք քանի հարյուր հազարներ ու միլիոններ են:

Մի անգամ շփվե՞լ եք կռված տղերքի հետ այս հարցում: Տեսե՞լ եք մարդիկ ինչ կապ են զգում, ինչպե՞ս են հավատում, ի՞նչ են սարքում դիրքերում, կամովին, ոչ մեկ չի ստիպում։ Տեսե՞լ եք դիրքերում ինչ են կարդում տարբեր գրքերի ու թերթերի մեջ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: