Նորածնին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող մայրը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման

Dec 30, 2017 Comments Off on Նորածնին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող մայրը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման

Հրազդանում նորածնին սպանելու մեջ մեղադրվող մայրը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն մայիսի 11-ին իր բնակարանի լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա: Լսելով երեխայի ճիչը եւ համոզվելով, որ երեխան կենդանածին է, ծննդաբերությունից անմիջապես հետո Լուսինեն, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, նորածնին մեկ ժամից ավել անօգնական, առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, ինչի հետեւանքով մեխանիկական շնչահեղձության` շնչառական ուղիները օտար մարմիններով` հեղուկով, այդ թվում` պտղաջրերով փակվելու հետևանքով էլ փոքրիկը մահացել է: 2-3 օր անց մայրը ստվարաթղթե արկղով` պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է Հրազդանի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ` հեռացել է:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: