Քաղաքականությունը փոխող մարդը. New York Times

Dec 29, 2017 Comments Off on Քաղաքականությունը փոխող մարդը. New York Times

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի և Եվրամիության անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերություններից հետո փորձում է վերականգնել բարիադրացիական հարաբերությունները արևմտյան երկրների հետ, այս մասին գրում է New York Times-ը:
Ըստ New York Times-ի՝ նոր տարվա նախաշեմին Էրդողանը առավել զիջողական քայլերի է գնում: Օրինակ՝ վերջերս արտասահմանյան ուղևորություններից մեկից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը նշել է, որ Թուրքիան պետք է աշխատի նվազեցնել թշնամիների և ավելացնել բարեկամների թիվը: Ավելին՝ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան խնդիր չունի ո՛չ Նիդեռլանդների, ո՛չ Գերմանիայի հետ:

Պարբերականը րել է, որ Թուրքիայի առաջնորդը Արևմուտքում հայտնի է որպես ըստ անձնական տրամադրության արտաքին քաղաքականությունը փոխող մարդ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: