Նոր մարտահրավերներ. Ռոստոմյանը վերընտրվեց

Dec 29, 2017 Comments Off on Նոր մարտահրավերներ. Ռոստոմյանը վերընտրվեց

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան փոխնախագահներն են Արա Պողոսյանը, Վահագն Հարությունյանը, Ջեկ Գալաջյանը և Սուրեն Զոհրաբյանը: Պողոսյանը, Հարությունյանն ու Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, իսկ Ջեկ Գալաջյանն առաջին անգամ դարձավ ՀԲՖ փոխնախագահ:

ՀԲՖ-ն ունեցավ նաեւ նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Վարդան Խաչատրյան, Աննա Թադեւոսյան, Կարեն Գիլոյան, Վազգեն Միքայելյան, Սուրեն Զոհրաբյան, Ջեկ Գալաջյան։

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ 2018 թվականը լինելու է նոր մարտահրավերների տարի: Խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու աշխատանքները:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: