Շահավետ գործարք

Dec 28, 2017 Comments Off on Շահավետ գործարք

Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային է փոխանցվել 99 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է 24news.com.ua-ն՝ հղում անելով սուդանյան ԶԼՄ-ներին: Այն պատկանում էր Սուդանին: Երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրը Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային փոխանցելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ներկայումս Սուակին կղզին լքված տարածք է:

Դարեր շարունակ Սուակին կղզին եղել է կարևոր առևտրային նավահանգիստ Կարմիր ծովում և իսլամական քաղաքակրթության օջախներից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին:

 

 

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: