ՔԿՎ պետը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. Լարված հարաբերություններ Դավիթ Հարությունյանի և Արթուր Օսիկյանի միջև

Dec 27, 2017 Comments Off on ՔԿՎ պետը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. Լարված հարաբերություններ Դավիթ Հարությունյանի և Արթուր Օսիկյանի միջև

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվում:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:

Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հարությունյանն իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել որևէ կալանավայր: Իր պաշտոնավարման ընթացքում ՔԿՎ չայցելեց նաև նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում հարաբերությունները ևս լարված էին Արթուր Օսիկյանի հետ: Հովհաննիսյանը մեկ անգամ միայն եղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և վերջ, այնինչ Հարությունյանը նույնիսկ այնտեղ չի այցելել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: