«Կաբել ներկրելու համար պահանջում են անասնաբուժական փաստաթղթեր». Գասպարին նորից պառկել է. a1plus.am

Dec 26, 2017 Comments Off on «Կաբել ներկրելու համար պահանջում են անասնաբուժական փաստաթղթեր». Գասպարին նորից պառկել է. a1plus.am

Ինժեներ-գործարար, քաղաքացիական ակտիվիստ Վարդես Գասպարին վստահեցնում է, որ հարկային ծառայությունում մեկ թուղթ ձեռք բերելը 15 հազարից մինչև միլիոններ արժե. «Ես ձեզ կարող եմ ցույց տալ, պահանջվում է ամեն ապուշություն, անասնաբուժական հաստատությունից հավաստագիր է պահանջվում, թե կաբելի տուփը ինչ կապ ունի անասնաբուժական հաստատության հետ»։

Նա այսօր ակցիա էր իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության շենքի դիմաց՝ ինչպես միշտ՝ պառկած վիճակում։ Գասպարին բողոքում է հարկային և մաքսային ոլորտների բյուրոկրատական քաշքշուկներից։ Իր բիզնեսի համար ներկրել է մի շարք ապրանքներ. «Շատ պարզ ու հասարակ բաներ, որոնց համար ինձանից պահանջվում է մի տասը հատ հավաստագիր, անասնաբուժական հիմնարկից, ռազմական նշանակության և այլն»,- նշում է Վարդգես Գասպարին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: