«2017թ.-ին յուրահատուկ ընտրություններից առավել ուշագրավ իրադարձություն չեղավ». Տիգրան Ուրիխանյան (video)

Dec 27, 2017 Comments Off on «2017թ.-ին յուրահատուկ ընտրություններից առավել ուշագրավ իրադարձություն չեղավ». Տիգրան Ուրիխանյան (video)

<< 2017 -ին քաղաքական առումով ընտրություններից առավել ուշագրավ իրադարձություն դեռ չի եղել, չնայած՝ այս ընտրությունների նկատմամբ մոտեցումներն ու կարծիքները տարատեսակ էին>>,- Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ծառուկյան դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 2017թ.-ից առանձնացրեց անցկացված յուրահատուկ ընտրությունները:
Համեմատելով նոր ձևավորված խորհրդարանը նախորդ խորհրդարանների հետ՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դեռ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին շրջանն են միայն անցել և դեռ երկար աշխատանք կա անելու. <<Հուսով եմ խորհրդարանը մնացած չորս տարիների ընթացքում որակապես ավելի մեծ արդյունքներ կտա, որի շնորհիվ մեր քաղաքացիները կապրեն ավելի լավ ու արդար պայմաններում>>:
Տիգրան Ուրիխանյանի կարծիքով անցնող տարվա Հայաստանի ձեռքբերումներից էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. <<Համաձայնագրի ստորագրումն իհարկե առաջ քայլ էր,եղել են նաև բարի ցանկությունների դաշտում տարբեր քաղաքական ուժերի կողմից որոշակի դրսևորումներ, սակայն միջին վիճակագրական քաղաքացին եթե կասի՝ գործնականում իր կենսակերպը բարելավվել է, դա զարմանալի կլինի>>:
Ասուլիսի վերջում բանախոսը հավելեց, որ ամենամեծ հաջողությունը կլինի այն ժամանակ, երբ հայաստանցու դեմքի ժպիտը կլինի հնարավորինս ավելի շատ, երկար ու անկեղծ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: