Մխիթարյանը երկար դադարից հետո 1-ին անգամ մեկնաբանություն է տվել

Dec 23, 2017 Comments Off on Մխիթարյանը երկար դադարից հետո 1-ին անգամ մեկնաբանություն է տվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո մեկնաբանություն է տվել: Նա խոսել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ եւ շնորհակալություն հայտնել իրեն 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: դեկտեմբերի 22-ին, կիսապաշտպանը կարիերայում 8-րդ անգամ արժանացել է այդ կոչմանը: «Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով՝ ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- ասել է նա: «Մանչեստեր Յունայթեդում» իր իրավիճակի հետ կապված ֆուտբոլիստը ոչինչ չի ասել:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: