Ինչու նախարարների մեծ մասը որոշեց տարեվերջյան ասուլիս չտալ

Dec 23, 2017 Comments Off on Ինչու նախարարների մեծ մասը որոշեց տարեվերջյան ասուլիս չտալ

Հրապարակը գրում է.«Սովետի օրերից «բեմին վրա քալող», այսօր էլ կառավարության եզակի կին նախարար Հրանուշ Հակոբյանը մոտ օրերս ամփոփիչ ասուլիս կհրավիրի, կներկայացնի իր ոլորտի և անձամբ իր ձեռքբերումները: Նախարարների մեծ մասն այս տարի ասուլիս չի տա, այս պա­հի դրությամբ միայն Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի հայտա­րարությունն ենք ստացել: Մինչդեռ անցյալում գրեթե բոլորը տարեվերջին ասուլիսներ էին հրավիրում: Խախտո՞ւմ եք ավանդույթը՝ հարցրինք կառավարու­թյան մամլո ծառայության ղեկավարին: «Չենք խախտում, բնապահպանության նախարարը ևս տարեվերջյան ասուլիս կտա: Բոլոր դեպքերում, տնտեսական տարին ավարտվում է հունվարին, երբ ունենում ենք տարվա ընդհանուր պատ­կերը թվերով, և նախարարների հիմնա­կան մասն ասուլիսներով հանդես կգա այդ ժամանակ»,- ասաց Արամ Արարատ­յանը: Հիմա ավելի տպավորիչ թվեր ու­նեք. Կարայանը չտեսնված-չլսված՝ 7 տոկոս աճ է ներկայացրել, հույս ունեք մեկ ամիս հետո ավելի մեծ թվեր «ունե­նալ», մանավանդ որ ապրիլը՝ վարչապե­տի ընտրությունը, քթի տակ կլինի: «Ես արդեն ասացի, թե ինչու հունվարին, և ապա՝ կցանկանայի հիշեցնել, որ տնտե­սական բլոկի, և ոչ միայն, նախարար­ներն ամփոփիչ ասուլիսներով հանդես են եկել հոկտեմբերին՝ ընդամենը երկու ամիս առաջ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: