Մխիթարյանը մեկնաբանություն է տվել

Dec 22, 2017 Comments Off on Մխիթարյանը մեկնաբանություն է տվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ եւ շնորհակալություն հայտնել իրեն 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կիսապաշտպանը կարիերայում 8-րդ անգամ արժանացել է այդ կոչմանը:

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով՝ ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- ասել է նա:

«Մանչեստեր Յունայթեդում» իր իրավիճակի հետ կապված ֆուտբոլիստը ոչինչ չի ասել:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: