«Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը». Կարո Փայլան

Dec 11, 2017 Comments Off on «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը». Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական):

Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր թվիթերյան իր էջում գրել է. «Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը. Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի: Հոգևոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկեմ՞»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: