Երուսաղեմի հայոց պատրիարքը միացել է Թրամփին ուղղված նամակին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո Դոնալդ Թրամփին նամակով դիմել են Երուսաղեմի 13 պատրիարք և եկեղեցիների առաջնորդ, նրանց թվում՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

«Մենք համոզված ենք, որ նման քայլը կբերի ատելության ավելացմանը, կոնֆլիկտի, բռնության սրացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր խորհուրդն ու աղաչանքն է, որ Միացյալ Նահանգները շարունակեն ճանաչել Երուսաղեմի ներկա միջազգային կարգավիճակը: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է բերել անվերադարձ վնասի:ԱՄՆ նախագահի այս որոշման հետևանքով տարածաշրջանում ավելի մեծ է կործանարար մասնատման վտանգը»,- գրել են պատրիարքները:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Երուսաղեմի հայոց պատրիարքը միացել է Թրամփին ուղղված նամակին”

Մեկնաբանել