«Մեղավոր ենք». Պուտինը՝ՌԴ թիմին օլիմպիական խաղերի կազմից հեռացնելու որոշումը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Մենք ոչ մի բլոկադա չենք հայտարարի, բոլոր սպորտսմենները, որոնք կցանկանան մասնակցել օլիմպիադային, անկասկած այդ հնարավորությունը կունենան»,-  ДНИ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ռուսական թիմին մասնակցությունից զրկելու որոշումը:

Պուտինն ասել է, որ տասնյակ սպորտսմեններ, որոնց մեծ մասին ճանաչում է անձամբ, բավական ուժ, եռանդ ու ջանքեր են ներդրել օլիմպիադայի մասնակցության համար, ու հիմա այդ նպատակից նրանց զրկել չի կարելի. «Բոլոր սպորտսմենների կյանքում գլխավոր նպատակը օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաղթելն է, նրանք դրան սպասում են ամբողջ կյանքի ընթացքում: Չնայած, որ ՄՕԿ-ը զրկել է ռուսական թիմին մասնակցությունից, սակայն չեզոք դրոշի տակ ու առանց հատուկ ծիսակարգի, թիմի մարզիկները կարող են մասնակցել, մենք դա արգելել չենք պատրաստվում ու ցանկություն չունենք»,-ասել է Պուտինն ու հավելել, որ պետք է անկեղծ գտնվել ու խոստովանել, որ Ռուսաստանի հետ կապված դոպինգ-սկանդալի մեղքի մեծ մասը հենց Ռուսաստանինն է, սակայն մյուս կողմը բավական անազնիվ կերպով օգտվել է այդ հանգամանքից, քանի որ աշխարհում երբեւէ որեւէ ոլորտում կոլեկտիվ պատասխանատվություն սահմանել չի կարելի: Նա նաեւ ՄՕԿ-ի որոշումը համարում է թերի հիմնավորված ու անտեղի:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “«Մեղավոր ենք». Պուտինը՝ՌԴ թիմին օլիմպիական խաղերի կազմից հեռացնելու որոշումը”

Մեկնաբանել