Իսրայելի նախագահը երախտագիտություն է հայտնել Թրամփին «նվերի» համար

Dec 07, 2017 Comments Off on Իսրայելի նախագահը երախտագիտություն է հայտնել Թրամփին «նվերի» համար

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով  լավագույն նվերն է հրեական պետության 70-ամյակին ընդառաջ։Չկա ավելի համապատասխան և գեղեցիկ նվեր Իսրայել պետության անկախության 70-ամյակի նախաշեմին»,-ասվում է հրեական պետության ղեկավար Ռովեն Ռիվլինի  հայտարարությունում։

Իսրայելցիները հոբելյանը կտոնեն հաջորդ տարվա գարնանը։ Այս տարի երկիրը տոնել է 1967 թվականի պատերազմի արդյունքում իսրայելական վերահսկողության ներքո Երուսաղեմի միավորման 50-ամյակը։

«Հազարավոր տարիներ հրեա ժողովուրդը նայել է Երուսաղեմին, աղոթել և երազել քաղաքի մասին»,-ասել է Ռիվլինը։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: