Հայաստանը շարունակում է պատկանել աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրների թվին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը շարունակում է պատկանել աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրների թվին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը-2017» զեկույցի համաձայն՝ մեր երկրում աղքատ է բնակչության 29,4 տոկոսը:

Այսինքն՝ մեր ազգաբնակչության երեքից մեկը աղքատ է կամ աղքատ է 3 միլիոնից պակաս մեր բնակչության 900 հազարը: Մեր երկրում աղքատության ամենացածր ցուցանիշն ունի Արագածոտնի մարզը՝ 15,7 տոկոս, գրեթե երեք անգամ ցածր, քան Շիրակի մարզում և երկու անգամ ցածր, քան Լոռու կամ Կոտայքի մարզերում: Համեմատաբար ցածր՝ 18,8 տոկոս աղքատություն ունի Վայոց ձորի մարզը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Հայաստանը շարունակում է պատկանել աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրների թվին”

Մեկնաբանել