2014-ի օլիմպիական մեդալները վերաբաշխելու են

Dec 06, 2017 Comments Off on 2014-ի օլիմպիական մեդալները վերաբաշխելու են

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ռիչարդ Բախը հայտարարել է, որ 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի մեդալները վերաբաշխվելու են:

Նրա խոսքով՝  դա տեղի է ունենալու Պչենչհանում կայանալիք խաղերի ժամանակ: «Նման կերպ մենք մասնակիորեն կպարգևենք մարզիկներին այն զգացողությունները, որը նրանք չէին կարողացել ստանալ նախորդ խաղերի ժամանակ»,-ասել է Բախը:

Սա վերաբերվում է նաև Ռուսաստանի օլիմպիական հավաքականիայն մարզիկներին, որոնք թիմակիցների մեղքով զրկվել էին մեդալներից: Հիշեցնենք, որ ռուս բազմաթիվ ներկայացուցիչներ դոպինգ օգտագործելու մեղադրանքով զրկվել են մեդալներից, և ՄՕԿ-ը ռուսներին որակազրկել է օլիմպիական խաղերից: Այն մարզիկները, որոնք դոպինգ թեստը առանց հետևանքների են անցել, կարող են ներկայանալ խաղերին չեզոք դրոշի ներքո:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: