Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար

Dec 04, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Բ.-ի դիմումի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Տիգրան Ղ.-ի միջնորդությամբ, Երևանի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բ.-ն 400 հազար ԱՄՆ դոլարով իրեն խաբեությամբ վաճառել է ավելի քան 50 հնաոճ իրեր: Հետագայում Ռաֆիկ Բ.-ն պարզել է, որ այդ իրերի իրական արժեքը 30 հազար ԱՄՆ դոլար է: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տիգրան Ղ.-ն և Տիգրան Բ.-ն «Վերնիսաժում» զբաղվում են հնաոճ իրերի առք ու վաճառքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: