«Պատվեր էր». Սամվել Բաբայանը՝ վճռի մասին

Nov 28, 2017 Comments Off on «Պատվեր էր». Սամվել Բաբայանը՝ վճռի մասին

Արդեն տեղեկացրել ենք,որ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական վերջին նիստը:

Նիստում հրապարակվեցին «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:

Սամվել Բաբայանը, ում համար դատախազը պահանջել էր 7 տարվա ազատազրկում, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման:

Լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է գնահատում վճիռը, ինչին հնչեց պատասխան` պատվեր էր։

Ո՞ւմ կողմից հարցին, Բաբայանը չպատասխանեց։  Նա նաեւ անպատասխան թողեց այն հարցը, թե պատվերը Սերժ Սարգսյա՞նն է տվել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: