9.6 մլն դոլար ունեցվածքով Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա

Nov 24, 2017 Comments Off on 9.6 մլն դոլար ունեցվածքով Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա

«Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով քաղաքապետարանի մամլո ծառայությանը հայտնում է,որ Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա, գումարը կուղղվի սոցիալական բարեգործությանը։  Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար)։

Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակից առաջ Կալաձեն զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը,ով այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականին և շուտով նույնպես հրաժարվել նախարարի իր աշխատավարձից։

Կախա Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Համաձայն հայտարարագրի՝ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 9.6 մլն դոլար։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: