ԱԻՆ-ը զգուշացնում է.առկա է մերկասառույց

Nov 24, 2017 Comments Off on ԱԻՆ-ը զգուշացնում է.առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: