Թրամփը հնդկահավերի ներման արարողություն է անցկացրել/տեսանյութ/

Nov 22, 2017 Comments Off on Թրամփը հնդկահավերի ներման արարողություն է անցկացրել/տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին նշվելիք Գոհաբանության տոնի նախօրեին առաջին անգամ ներում է շնորհել երկու հնդկահավի և ազատել նրանց կերակուր դառնալու հնարավորությունից։

«ԱՄՆ-ի գլխավոր հնդկահավ» տիտղոսին արժանացել է Դրամստիք անունով թռչունը։ Թրամփը ներել է նաև Ուիշբոուն անունով հնդկահավին, որն արարողությանը ներկա չի գտնվել։Նախագահի նստավայրի Վարդագույն այգուց միջոցառման հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: