Սաադ Հարիրին վերադառնում է

Nov 18, 2017 Comments Off on Սաադ Հարիրին վերադառնում է

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին, նախագահ Միշել Աունին հայտնել է, որ նոյեմբերի 22-ին կվերադառնա Լիբանան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Աունն այսօր առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Հարիրիից, ով նրան տեղեկացրել է, որ ժամանելու է Լիբանան՝ մասնակցելու անկախության օրվա տոնակատարություններին»,- ասվում է Լիբանանի կառավարության թվիթերյան էջում:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլան հայտարարեց, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքներն անվանեց չհիմնավորված:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: