Ամենահարուստ նորվեգուհուն հարբած վարելու համար տուգանել են

Nov 18, 2017 Comments Off on Ամենահարուստ նորվեգուհուն հարբած վարելու համար տուգանել են

Associated Press գործակալության փոխանցմամբ,Նորվեգիայում 22-ամյա ուսանողուհի Կատարինա Անդրեսենը 250 հազար կրոնով   տուգանվել է հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար, նաև  13 ամսով արգելել են ղեկի մոտ նստել:

Անդրեսենին Նորվեգիայի ամենահարուստ կինն են համարում, Forbes-ը նրա կարողությունը 1,23 մլրդ դոլար է գնահատում:

Գործակալությունը հայտնում է, որ 2007 թվականին Անդրեսենի հայրը նրան է փոխանցել իր ներդրումային ընկերության 42 տոկոս բաժնեմասը: Հետագայում սա նրան դարձրել է աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ միլիարդատերը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: