Սաուդյան Արաբիայի թագավորը գահը կզիջի որդուն

Nov 17, 2017 Comments Off on Սաուդյան Արաբիայի թագավորը գահը կզիջի որդուն

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը պատրաստվում է հաջորդ շաբաթ հրաժարվել գահից ու իշխանությունը փոխանցել որդուն՝ 32-ամյա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ գահի փոխանցման հարցում թագավորը խիստ վճռական է ու վերջնական որոշում է կայացրել

Գահը ժառանգելուց հետո Մոհամեդ Բին Սալմանը կկենտրոնանա սաուդյան կայսրության գլխավոր թշնամու՝ Իրանի վրա:

Հնարավոր է՝ նոր թագավորը համագործակցի Իսրայելի հետ՝ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը ճնշելու համար:

«Նա արդեն միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է խոստացել Իսրայելին, եթե երկրիը համաձայնի իր առաջակին: Մոհամեդ բին Սալմանն առանց Իսրայելի աջակցության չի կարող դուրս գալ «Հեզբոլահ»-ի դեմ»,- ասել է աղբյուրը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: