Հեղափոխություն է սկսվել

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

Ըստ «Ժողովուրդ»-ի, ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
«Բավական չէ, որ նա 18 համայնքի միավորման արդյունքում ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած և ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գևորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետից:

Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, և երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում», – գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Հեղափոխություն է սկսվել”

Մեկնաբանել