Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած. ինչ է սպասվում Հայաստանին

Nov 11, 2017 Comments Off on Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած. ինչ է սպասվում Հայաստանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրին, ասաց, որ կան որոշակի պայմաններ, և խնդիրը, նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։

Նրա խոսքով՝ Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած, իսկ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացումից հետո, Աշոտյանի խոսքով՝ այդ երկրների հազարավոր քաղաքացիներ խախտել են համաձայնագիրը. «Միգրացիոն թեման շատ լուրջ է Եվրոպայում։ Ես լուրջ քաղաքական կամք եմ ակնկալում ԵՄ կողմից, որ կարողանան Հայաստանին տալ վիզային ազատականացման երկխոսության հնարավորությունը։ Մենք կարող ենք քաղել ուրիշի դառը փորձի դառը պտուղը: Վիզային ռեժիմի ազատականացման հարցը ՀՀ իշխանությունների համար շատ կարևոր է: Իշխանություններն ուզում են սկսել, ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի։ Եվրոպական երկրներն են, որ քաղաքական որոշում դեռ չեն կայացրել»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: