ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Հայանտառ»-ի նախկին ղեկավարը «ջրից չոր դուրս կգա՞»

Nov 11, 2017 Comments Off on ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Հայանտառ»-ի նախկին ղեկավարը «ջրից չոր դուրս կգա՞»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաև կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ամեն ինչ տեղի է ունեցել իր կուսակցի թողտվությամբ: «Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է: Երևի մարդկային հատկանիշների, կամքի դրսևորում է նաև»: Հարցին՝ Մ. Մաթեւոսյանը մի՞թե պատասխանատու չէ տեղի ունեցածի համար, նա նշել է. «Կարծում եմ՝ ոչ: Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: