Որբի գլուխ «Բյուջե 2018». Ինչու չի կայացել քննարկումների ամփոփումը

Nov 10, 2017 Comments Off on Որբի գլուխ «Բյուջե 2018». Ինչու չի կայացել քննարկումների ամփոփումը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով երեկ՝ ժամը 18:00-ին, պետք է տեղի ունենար այդ քննարկումների ամփոփումը, որի ժամանակ ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովները պետք է ԱԺ աշխատակազմ ներկայացնեին բյուջեի նախագծի հետ կապված իրենց առաջարկությունները: Սակայն նախապես հայտարարված այս միջոցառումը տեղի չի ունեցել, և կարելի է եզրակացնել, թե ինչու:

Խորհրդարանում ներկայացված երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, կառավարող կոալիցիան են, և եթե նրանք անգամ առաջարկություններ ունենային, կարող էին անմիջականորեն ներկայացնել կառավարությանը:

«Ելք» խմբակցությունից «Ժամանակ»-ին հայտնեցին, որ իրենք որևէ առաջարկ չունեն: Թերևս, նույնպիսի դիրքորոշում ունի նաև «Ծառուկյան» դաշինքը: Ի վերջո, ինչ իմաստ ունի առաջարկություններ ներկայացնել մի կառավարության, երբ հաստատ համոզված ես, որ դրանք մերժվելու են:

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը իր գործունեության մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ցույց է տվել, որ առհասարակ հակված չէ կարևորել խորհրդարանական խմբակցություններին՝ խորհրդարանը դիտարկելով որպես կառավարությանը կից կառույց և ոչ ավելին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: