Մանրամասներ ուսանողների և վարչապետի հանդիպումից. «Հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում»

Nov 09, 2017 Comments Off on Մանրամասներ ուսանողների և վարչապետի հանդիպումից. «Հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում»

Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հանդիպումն ավարտվել է: Կառավարության շենքից դուրս եկան հանդիպման մասնակիցները և հայտարարեցին, որ իրենք պայմանավորվել էին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել, սակայն Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը նույնպես ներկա են եղել հանդպմանը: Հանդիպմանը մասնակցած ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ քննարկմանը մասնակցելու ձեւաչափը խախտվել է:

Այնուհետև ուսանողները նշեցին, որ վաղը 9:30 հավաքվում են ԵՊՀ-ի դիմաց եւ շարունակում են դասադուլը: «Հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում: Մենք շարունակում ենք մեր պայքարը»,- հայտարարեց հանդիպմանը մասնակցած  ուսանողներից մեկը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: