Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել

Nov 09, 2017 Comments Off on Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել

ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, համաձայնել է ամուսնալուծվել: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: