Ուսանողները համաձայնության եկան
Ուսանողները հանաձայնեցին հինգ հոգով հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Քննարկումները կնկարահանվեն կառավարության լրատվական ծառայության կողմից, այնուհետև տեսանյութը կտրամադրվի թե՛ լրատվամիջոցներին, թե՛ ցուցարարներին։
Ավելի վաղ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները տարկետման պահանջով շարժվել են դեպի ՀՀ Կառավարություն և պահանջել հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: