2018-ից համատարած թանկացումներ կլինեն

Nov 09, 2017 Comments Off on 2018-ից համատարած թանկացումներ կլինեն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն: 5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում:

Գործազրկությունը կավելանա, եւ աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաեւ գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետեւ մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: