Ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ականն արդարացվեց. թիկունքում պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է

Nov 09, 2017 Comments Off on Ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ականն արդարացվեց. թիկունքում պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին: Արմավիրի մարզի բնակիչ Կաղզվանցյանը, հիշեցնենք, 16/3 ընտրատեղամասում կրկնաքվեարկության փորձ էր արել ու բացահայտվել. մատնահետքը ստուգող սարքի ազդանշանից հետո հրավիրել էին ոստիկաններին, նրան նույնիսկ կալանավորել էին, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է այս դատավճիռն ու արդարացրել նրան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատասխանատվությունից խուսափելու համար նա մշապես հայտարարել է, թե չի հիշել, որ 1 անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: