«Թող բանակ տանեն ոստիկաններին».դասադուլը շարունակվում է

Nov 08, 2017 Comments Off on «Թող բանակ տանեն ոստիկաններին».դասադուլը շարունակվում է

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել:Երեկվանից սկսված դասդուլն այսօր շարունակվում է:

Մի քանի հարյուր ուսանողներ հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին՝հայտարարելով, որ դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը եւ վանկարկում են «տարկետում լինելու է» եւ «դա-սա-դուլ» կարգախոսները:

Արդեն տեղեկացրել ենք,որ դասադուլ հայտարարած ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ:   ԵՊՀ Մաթեմատիկայի  ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ է տարկետման վերացմանը: «Ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել: Էսքան ոստիկաններ կան, իրենց ուղարկեն»,- հայտարարեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: