Սաուդյան Արաբիայի արքայազնը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կալանավորվելուց հետո

Nov 07, 2017 Comments Off on Սաուդյան Արաբիայի արքայազնը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կալանավորվելուց հետո

Սաուդյան Արաբիայում սենսացիոն և սկանդալային իրադարձություններ են տեղի ունենում վերջին օրերին: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բեն Տալալը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կաշառակերության կասկածանքով կալանավորվելուց հետո, հայտնում է Bloomberg–ը։

Ալ Վալիդը ամենահարուստ մարդկանցից է, նրա կարողությունը գնահատվում է 17.8 մլրդ դոլար։ Սակայն արքայազնի կալանքից հետո  նրա կապիտալը 1.3 մլրդ դոլարով պակասել է։

Հիշեցնենք, որ ձերբակալվել են 11 արքայազներ, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը ժամեր առաջ այդ ձերբակալություններից:

Միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Նա բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: