Թրամփը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները

Nov 07, 2017 Comments Off on Թրամփը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված միակողմանի ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը: Դրանք ենթադրում են Թեհրանի նկատմամբ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո սահմանված արտակարգ դրության պահպանում: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը:

1979 թվականի նոյեմբերի 4-ին իսլամիստ ուսանողները, որոնք իրենց անվանում էին «Խոմեյնիի աշակերտներ» (Իսլամական հեղափոխության առաջնորդ), այն պատճառաբանությամբ, որ դիվանագիտական առաքելությունն «Իրանի դեմ լրտեսության և դավադրությունների բույն է», գրոհով վերցրել են ԱՄՆ դեսպանատան շենքը, զինաթափել անվտանգության աշխատակիցներին և պատանդ վերցրել տարբեր գնահատականներով 66-ից 90 մարդու:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: