Կհաջողվի՞ արդյոք Թրամփին դադարեցնել Green Card-ի խաղարկությունը (video). «Ամերիկայի Ձայն»

Nov 07, 2017 Comments Off on Կհաջողվի՞ արդյոք Թրամփին դադարեցնել Green Card-ի խաղարկությունը (video). «Ամերիկայի Ձայն»

Հանրապետականները 1990 թվականին մեկնարկած՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցմանն ու ներգաղթի ոլորտի բարեփոխումներին կանդրադառնան առաջիկա տարում:

Նախորդ շաբաթ տեղի ունեցած Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի անհապաղ դադարեցման մասին: «Ներկայիս համակարգը, որը հիմնված չէ մասնագիտական արժանիքների վրա, վիզաներ է շնորհում խաղարկության արդյունքում պատահականորեն ընտրված մարդկանց, որոնք այդ երկրի լավագույն քաղաքացիները չեն»: – հայտարարել է Թրամփը: Սպիտակ տան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցումը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ներգաղթի քաղաքականության և բարեփոխումների ծրագրի ընդամենը մի մասն է կազմում:

Հիշեցնենք, որ Թրամփի թիմի կողմից մշակված զբաղվածության և ներգաղթի ոլորտի բարեփոխումների ծրագրի առավել ծավալուն տարբերակը հանրապետական երկու սենատորների աջակցությամբ, ներկայացվել էր ԱՄՆ-ի Կոնգրես այս տարվա փետրվար ամսին: Մեկ այլ նմանատիպ օրինագիծ ներկայացվել էր նաև սեպտեմբերին: Դեթրոյթում գրանցված մահմեդական ներգաղթյալների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության իրավապաշտպան Ֆաթինա Աբդրաբոն Associated Press-ին հայտնել է.

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: