Ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է Ուկրաինայի հայերի համար. ուկրաինացի վերլուծաբան

Nov 07, 2017 Comments Off on Ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է Ուկրաինայի հայերի համար. ուկրաինացի վերլուծաբան

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: Այս մասին ասել է ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանը ուղղված բազմաթիվ կոչերը, նաև ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը: Դրան խթանում է Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքները» – հայտնում է UA-Report.info-ն:

Փորձագետը նշել է, որ 2015 թ. Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը ընդունել է Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, իսկ մեկ տարի անց` Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի (հուշարձանի) բացման և օծման արարողությունը:

«Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիևի խաչքարը առաջին հուշարձանն է», – ընդգծել է Ցարենկոն:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: