Դոնալդ Թրամփն անմիջապես ուղեւորվել է նոր ռազակայան

Nov 07, 2017 Comments Off on Դոնալդ Թրամփն անմիջապես ուղեւորվել է նոր ռազակայան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն: ԱՄՆ-ի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեուլից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա գտնվող Օսանայի ամերիկյան ռազմաօդային բազայում։ Ժամանումից անմիջապես հետո Թրամփն ուղղաթիռ է նստել եւ ուղեւորվել Փյոնտհեկ քաղաքում ԱՄՆ-ի Քեմփ Համֆրիզ նոր ռազակայան:

Այստեղից նա կուղեւորվի Սեուլ՝ հանդիպելու նախագահ Մուն Չժե Ինի հետ: Սպասվում է, որ այցի գլխավոր թեման կդառնա ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հարցը:

Թրամփի 10-օրյա ուղեւորության ծրագրում, Կորեայի Հանրապետություն, Չինաստան եւ Ճապոնիա այցելությունից բացի, մասնակցությունն է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամենրի բարձր մակարդակի հանդիպմանը վիետնամական Դանանգում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ Արեւելաասիական գագաթնաժողովներին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: