Ռուսաստանի քաղաքացիները ԱՄՆ վիզա ստանալու համար գնում են Հայաստան

Nov 02, 2017 Comments Off on Ռուսաստանի քաղաքացիները ԱՄՆ վիզա ստանալու համար գնում են Հայաստան

Ռուսաստանի տուրինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիները մեկնում են Հայաստան Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար:

rusarminfo.ru-ն գրում է, որ նրանք հիմնականում գնում են Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Հայաստան, Թբիլիսի եւ Ռիգա:

Տյուրինան ասել է, որ Ռուսաստանում վիզաների տրամադրումը դադարեցնելուց հետո դեպի Միացյալ Նահանգներ զբոսաշրջային հոսքը նվազել է 60-70 տոկոսով: Հայաստանում եւ մյուս երկրներում վիզա ստացող անձանց մեծ մասը գնում է ԱՄՆ անձնական պատճառներով:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: