Սոբչակը նոր շոու կվարի

Nov 02, 2017 Comments Off on Սոբչակը նոր շոու կվարի

Հաղորդավարուհի, Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կվարի նոր` «Կարող ենք կրկնել» հեռուստաշոու: «Կարող ենք կրկնել» նոր շոուն Քսենյա Սոբչակի եւ լրագրող Անտոն Կրասովսկիի հետ եթեր դուրս կգա երկուշաբթի օրերին ժամը 22:00-ին՝ սկսած նոյեմբերի 6-ից»,- նշել է РИА Новости-ն` Пятница հեռուստաալիքի մամուլի ծառայությանը հղումով:

Հաղորդավարները կճանապարհորդեն ժամանակի մեջ և կվերհիշեն հայրենական պատմության ամենավառ պահերը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին հեռուստահաղորդավարուհին հայտարարել է իր թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում առաջադրելու մասին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: