Սեյրան Սարոյանի առողջական վիճակի մասին

Nov 01, 2017 Comments Off on Սեյրան Սարոյանի առողջական վիճակի մասին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Սարոյանը նախօրեին վերադարձել է Հայաստան, ԱԺ պատգամավորի մտերիմները վստահեցնում են, որ նա կազդուրվել է ու կգա նիստերին։ Տեւական ժամանակ Սարոյանը բուժվում էր արտերկրում, սկզբում՝ Չինաստանում, ապա՝ Մոսկվայում, որտեղ կորեացի բժիշկներ էին հրավիրվել։ Ի դեպ, Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն ի սկզբանե դեմ էին Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին։ Գրիգորյանը «Զինապարտության մասին» օրենքի քննարկման ժամանակ բավականին ջերմ էր պաշտպանության նախարարի հետ, սակայն չմասնակցեց նախագծի քվեարկությանը»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»  այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: