Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Տոտենհեմի» դեմ խաղում

Oct 29, 2017 Comments Off on Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Տոտենհեմի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 37 փոխանցումներից թիմակիցներին հասել է 62.2 տոկոսը: 28-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում եւ մեկ անգամ շրջանցել մրցակցին: Հենրիխը ստացել է 6.28 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի խաղը (7.64):

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: