Նոր համաձայնագիր Լուսնի մասին

Oct 26, 2017 Comments Off on Նոր համաձայնագիր Լուսնի մասին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանն ասաց, որ համաձայնագրի նպատակն է՝ Լուսնի օգտագործումը բացառապես խաղաղ նպատակներով:

Խաչատուրյանն ասաց, որ Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի՝ խաղաղ տիեզերքի գծով կոմիտեին, ու ստանձնել է պարտավորություն՝ ապահովելու միջազգային տիեզերական իրավունքով նախատեսված 5 հիմնական  համաձայնագրերի վավերացում: Այս համաձայնագիրն այդ շրջանակներում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: