Աշոտ Պետրոսյանի նկատմամբ դիտավորություն է կիրառվում. ահազանգում է պաշտպանը

Oct 25, 2017 Comments Off on Աշոտ Պետրոսյանի նկատմամբ դիտավորություն է կիրառվում. ահազանգում է պաշտպանը

«Ստեղծագործող մարդը պետք է ստեղծագործի և այդ զբաղվածությունը օրենսգրքով նախատեսվում է, իսկ  կանոնակարգն անգամ  արգելում է երաժշտական գործիք ունենալ: Ինչպե՞ս անձը ստեղծագործի, երբ չի կարող երաժշտական գործիք ունենալ կամ նկարիչը չի կարող մատիտներ եւ գունավոր գրիչներ ունենալ»,- այսօր հայտարարեց «Սասնա ծռեր»  խմբի անդամ, նկարիչ  Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ սահմանափակվում է Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը և տեղեկացրեց, որ բողոք-դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԻՊ-ի աշխատակազմից էլ դիմել են Քրեակատարողական հիմնարկների վարչություն: Այնտեղից պատասխանել են, թե թույլ են տվել Աշոտ Պետրոսյանին հասարակ մատիտների փոխանցումը: Արայիկ Պապիկյանը շեշտեց, թե իրենք դիմել էին գունավոր մատիտների և մոմամատիտների փոխանցումը թույլ չտալու խնդրով:

«Բոլորին հայտնի է, որ Աշոտ Պետրոսյանը ունեցել է բազում քաղաքական հայտարարություններ: Ուստի նրա նկատմամբ դիտավորություն է կիրառվում: Այս առումով իշխանության կողմից կա հիշաչարություն»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: