«Նա ով փողը տալիս ա, նա էլ՝ տանցույետ». «Իգլա»-ի գործ

Oct 23, 2017 Comments Off on «Նա ով փողը տալիս ա, նա էլ՝ տանցույետ». «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը այսօր պատասխանեց նաև դատախազի հարցերին: Ինչպես նշեց՝ ինքը բանակին բավականին լուրջ ծառայություններ է մատուցել և տարիներ շարունակ դրսից զենք է բերել բանակի համար:

Դատախազը նշեց, որ Բաբայանը ասել է, որ Մոսկվայից մարդ է գալու կեղտը բերելու է, 10 հազարը իրան ենք տալու, մնացածը թող մնա քո մոտ՝ սա ի՞նչ է նշանակում:

Ամբաստանյալը սկզբում ասաց, որ չգիտի կեղտը ինչ է, և նշեց.«10 հազարը պետք է տայինք ազատամարտիկ Կուկուին, երեխեքի հետ խեղճ աղջիկը ալրաղացում ա ապրում: Պետքա իրա համար դոմիկ առնենինք»:

Գաբրիելյանը հայտնեց, որ առանց մարտկոցի հրթիռը պետք է պահեր Արցախում. «Գնում էի Արցախ, ընկերոջս հետ պայմանավորված էի: Պետքա ուտեյինք, խմեյինք: Հետո էլ տարածքներն եմ նկարել, որ գլուխ գովալու համար ասեմ՝ ստեղ էլ եղա»:

Դատախազի հարցին, թե Բաբայանը տեղյակ էր այս ամենից, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Բաբայաննա փողը տվել ա, որ իմանա՞ր: Նա ով փողը տալիս ա, նա էլ՝ տանցույետ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: