Դմիտրի Մեդվեդևի այցի օրը հայտնի է

Oct 20, 2017 Comments Off on Դմիտրի Մեդվեդևի այցի օրը հայտնի է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

ՀՀ կառավարություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: