Սոցիալապես խոցելիներին անտառի թափուկներ կտրամադրեն

Oct 19, 2017 Comments Off on Սոցիալապես խոցելիներին անտառի թափուկներ կտրամադրեն

«Անառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ տրվել էր համապատասխան հանձնարարական: Մոտ ժամանակներս շահագրգրիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված ու լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ:Ուսումանասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները »,- Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ հանձնարարական տվեց:

Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանոթւյան, գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքերի բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնանությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին :

«10-օրյա ժամկետում համատեղ քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված ու օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա, իսկ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարություն ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- ասաց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: